Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:

Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են

2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի   278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009  թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:

Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15  տարի:  Միայն 5%-ի մոտ է,  որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:

Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:

Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով  60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:

Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:

Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:

Վիճակը մարզերում

Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է  կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:

Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում`   37 դեպք  100.000  բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում`  6  դեպք,  2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:

Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից

Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի  120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:

Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է  փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում  է նա:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.01.2016

Հարգելի Լենա, բարև Ձեզ: Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է հորմոնալ խանգարումների ժամանակ: Հղիության ընթացքում կարող է նկատվել ֆիբրոադենոմային մեծացում, եթե մեծացոււմը զգալի է հնարավոր է վիրահատության կարիք լինի հենց հղիության ժամանակ:  Ձեզ մոտ ֆիբրոադենոմայի չափերը մեծ չեն, կարծում եմ հղիության ընթացքում ավելի մեծացում չի նկատվի: Ինչ վերաբերում է բուժմանը, գերակշռող դեպքերում վիրահատական է: Ծննդաբերությունից հետո, կախված ֆիբրոադենոմայի տեղակայումից կարող է խանգարել կրծքվ կերակրմանը: Որպես կանոն կերակրման ընթացքում ֆիբրոադենոմայի մեծացում չի նկատվում: Խորհուրդ կտայի լինել մամոլոգի հսկողության տակ: Բուժում ամեն դեպքում հարկավոր է, անկախ չափից:

Lena.

13.01.2016

barev cez hargeli bjishk.im mot xlamediya en axtoroshel.sa inch hivandutyun e u inch xorhurd ktaiq.naxapes shnorhakalutyun

Լենա

12.01.2016

Բարև ձեզ բժիշկ, ես ձեզ մի հարց ունեմ, այն շատ է ինձ տանջում, ես հիմա 7ամսեկան հղի եմ, հղիությունից մեկ ամիս առաջ անցել եմ կրծքագեղձի սոնոգրաֆիա և ոչ մի պաթոլոգիա չի հայտնաբերվել, ամեն ինչ նորմալա եղել, իսկ հղիության 7 ամսում աջ կրծքիս հատվածում կոշտացում նկատեցի, բայց առանց ցավերիյա: Գնացել եմ վիրաբույժի մոտ հետազոտելա և հայտնաբերել ֆիբրոադենոմա, անցելեմ սոնոգրաֆիա, չափերը 13-14մմ են, բժիշկ խնդրում եմ ասեք վտանգավորա կամ ինչ ուբուժում կա? հնարավորա կերակրելուց անցնի? Ես 23 տարեկանեմ, ու շատեմ վախենում խնդրուեմ պատասխանեք

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի AN 04.12.15, բարև Ձեզ: Այո կարելի է, սակայն միայն բժշկի նշանակմամբ:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Vard, բարև Ձեզ: Ամենայն հվանականությամբ Դուք հանձնել եք IgG-ն , որը ցույց է տալիս, որ նշված ինֆեկցիաները նախկինում տարել եք, և բնական է բուժում այժմ հարկավոր չէ դրա համար: Ինչ վերաբերում է միկոպլազմային և ուրեպլազմային, ապա բուժում ստանալուց հետո բնական է, նշանակված է կրկնակի հետազոտություն, պարզելու համար բուժումը էֆեկտիվ է եղել, թե ոչ:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառները դեռ լիովին պարզված չեն: Պատճառներից են հիպոֆիզի և հիպոթալամուսի ֆունկցիայի խանգարումները, ինսուլինառեզիստենտականությունը, անդրոգեննրի սինթեզի ակտիվացումը, ինչպես նաև ժառանգականությունը: Հարկավոր է նախ պարզել պատճառը, այնուհետ փորձել վերացնել, եթե հնարավոր է: Ձվարանների պոլիկիստոզի բուժումը երկարաև է, հաճախ նաև բուժումը վիրաբուժական է: Եթե այլ հետազոտոթյուններ անցել եք խնդրում եմ գրեք, նաև, թե ինչ բուժում եք ստացել, և բուժման ընթացքում ձվազատում եղել է, թե ոչ:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Nina, բարև Ձեզ: Իհարկե ոչ, նման բան հնարավոր չէ: Ինքներտ էլ գիտեք, որ բեղմնավորման համար անհրաժեշտ են սպերմատոզոիդներ ))

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի NAIRA, բարև Ձեզ: Արգանդի նորմալ անատոմիական դիրքն առաջ թեքված է: Արգանդի հետթեքումը կամ ռետրոֆլեքսիան արգանդի պաթոլոգիական դիրք է: Տարբերում են ռետրոֆլեքսիայի շարժուն և ֆիքսված տեսաիկները:  Արգանդի հետթեքվածություն կարող է դիտվել փոքր կոնքի կպումային պրոցեսների դեպքում, էնդոմետրիոզի, հավելումների բորբոքումների դեպքում: Շարժուն ռետրոֆլեքսիա կարող է դիտվել արգանդի կապանների թուլացման, սեռական ինֆանտիլիզմի դեպքում: Հետթեքվածույան դեպքում հնարավոր է դիտվի անպտղություն, սակայն պետք է նշել, որ պատճառը ոչ թե հենց հետթեքումն է, այլ այն հիվանդությունը, որի պատճառով տեղի է ունեցել արգանդի հետթեքում:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Հարկավոր է ուղղակի ամեն օր որովային առաջային պատի մկանները ձգող վարժություններ կատարել: Թել կապել, հատկապես ամուր, ցանկալի չէ: Համապատասխան վարժություններ կարող եք գտնել մեր կայքի "Մարմնամարզություն և սպորտ" բաժնից: Ստորև ներկայացնում ենք  հղումը.

 

https://www.med-practic.com/arm/81/article.html

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Nare, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ: Ձեր նկարագրածն ավելի բնորոշ է հորմոնալ խանգարումներին:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Sona, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք կա տեղային ջերմաստիճանի բարձրացում թե, ոչ: Ձեր նկարագրածն ավելի շատ նման է բարտոլինյան գեղձի կիստայի (բորբոքված) կամ թարախակույտի: Երկու դեպքում էլ բուժումը վիրաբուժական է: Սակայն համոզվելու համար խորհուրդ կտայի  դիմել գինեկոլոգի:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Silvi, բարև Ձեզ: Կուսաթաղանթի վնասման հավանականությունը քիչ է, հատկապես, եթե ցավ և արյուն չի եղել:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի AN, բարև Ձեզ: Հղիության ընթացքում հակացուցված չէ սեռական կյանքով ապրել, եթե հղիությունն ընթանում է նորմալ: Պարզապես ցանկալի է ավելի մեծ ժամկետներում,  24-25 շաբ-ից սկսած խուսափել հաճախակի հարաբերություն ունենալուց, քանի որ հարաբերության ընթացքում արգանդի տունուսը բարձրանում է, որը կարող է վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի պատճառ դառնալ:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի Karen, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է, որ հատվածում է քորը, պուչուկային, թե երիկկամի հատվածում: Խնդրում եմ ավելի մանրամասն նշեք, քանի որ տարբեր տեղակայման դեպքում պատճառը տարբեր է Խնդրում եմ նաև նշեք կա արտադրություն, թե ոչ:

Մեդ-Պրակտիկ

06.12.2015

Հարգելի S S-??, բարև Ձեզ: Եթե հաստատված է, որ ձվազատում չի կատարվում, հարկավոր է պարզել պատճառը: Անօվոլյացիայի կամ  ձվազատման խանգարման պատճառ կարող են լինել հիպոֆիզի, հիպոթալամուսի հիվանդությունները, ուռուցքները, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, արգանդի միոման, հիպերանդրոգենէմիան, հիպերպրոլակտինէմիան, վահանագեղձի հիվանդությունները, սթրեսը, ճարպակալումը և այլն: Հարկավոր է նախ պարզել պատճառը, փորձել վերացնել այն: Բացի այդ մեկ ամսվա կուրսից հետո հնարավոր է ձվազատման ֆունկցիան չվերականգնվի, հարկավոր է մի քանի կուրս ընդունել: Եթե այլ հետազոտություններ անցել եք, կարող եք պատասխանները ներկայացնել, կփորձենք  օգնել Ձեզ:

S S _? ? 30.10.2015

04.12.2015

hargeli bjisk inchu cheq patasxanum im hxac harcin

AN

04.12.2015

BAREV DZEZ HARGELI BJISHK 5_6 AMSEKAN HXIUTYAN JAMANAK ERB ARYAN TOKOS@ CACR E FERUM LEK OGTAGORCEL KARELI E??

NAIRA

04.12.2015

PATASXANEQ ELI

Մեդ-Պրակտիկ

03.12.2015

Հարգելի Varsik, բարև Ձեզ: Լապարասկոպիա Ձե դեպքում կատարվում է առաջին հերթին ախտորոշիչ նպատակով: Լապարասկոպով կարելի է պարզել փողերի անցանելությունը, ախտորոշել արտաքին էնդոմետրիոզը, որի դեպքում կկատարվի օջախների այրում, ձվարանների պոլիկիսոտզ համախտանիշը, որի  դեպքում կկատարվի ձվարանների վապորիզացիա, ինչպես նաև փոքր կոնքի խոռոչում առկա կպումների անջատում: Նշված բոլոր խնդիրները կարող են դառնալ չբերության պատճառ: Այսինքն ախտորոշիչ լապարասկոպիան հարկ եղած դեպքում կդառնա վիրաբուժական: Հուսալիությունը կայանում է նրանում, որ փոքր կոնքի խոռոչում ցանկացած խնդիր կարելի է ախտորոշել լապարասկոպիայի միջոցով, հարկ եղած դեպքում նաև կատարել վիրաբուժական բուժում: Արժեքի մասին ստույգ տեղեկատվություն չենք կարող  ցավոք տրամադրել, քանի որ տարբեր կլինիկաներ ունեն տարբեր գնային սանդղակներ:

Մեդ-Պրակտիկ

03.12.2015

Հարգելի Amalya, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում են հղում, որտեղ կգտնեք Ձեզ անհանգստացնող հարցի պատասխանը.

 

https://www.med-practic.com/arm/346/13486/article.more.html

Մեդ-Պրակտիկ

03.12.2015

Հարգելի ??????, բարև Ձեզ: Լազերային վապորիզացիան կամ այրումը, արգանդի պարանոցի էրոզիայի բուժման ամենաէֆեկտիվ և անվտանգ մեթոդներից մեկն է: Այս մեթոդն ունի մի շարք առավելություններ, որոնք չունեն այլ մեթոդներ: Լազերային վապորիզացիայի դեպքում ցավը մինիմալ է, կարելի է կատարել առանց անզգայացման, սպի, որպես այդպիսին չի լինում, այդ պատճառով այն խորհուրդ է տրվում չծննդաբերած կանանց: Ինչ վերաբերում է հետագայում հղիանալուն, ապա այն ոչ մի կերպ չի խանգարում հղիությանը, կարելի է նույնիսկ ծննդաբերել բնական ճանապարհով:

amaliya

03.12.2015

Bjishk jan erbeq patasxanelu mer boloris harcerin

?????????

02.12.2015

INC ANHANGSTACNUM E ARGANDI VZIKI EROZYAN UZUM EM IMANAL LAZERAYIN AYRUM@ INC BARTUTYUNNER KAROX E ARAJACNEL HNARAVOR E HETO CHXIANAL

amalya

29.11.2015

Tangamore ardyoq amen or cernasharjutyamb(inqnabavararmamb)zbaxvel chamusnacac linelov

Varsik

22.11.2015

Barev zez bjishk.es arten amusnacacem 10 tari.sakayn der chunem balik.ayd tarineri @ntacqum bujvelem tarber ginekologneri mot.skzbic axtoroshecin zvazatum@ jamanakin [email protected] naev ayd sakayn eli vochmi arcyunq.xorurden tvel ancnel laporoskopik hetazotucyaun.sakayn cankanumem stuyg imanal husaliucyun@ ev iharge [email protected]

Vard

17.11.2015

Barev dzes es dzes mi harovem anhangstanum ete djvar che karoxeq indz patasxanel. Ogostos amisin analiznerem handznel dialab centronum ardunq@ sranqen ` CMV igg -309.9 Rubella igg-255.4 Toxo igg -165.4 Ureplazman haytnabervace Mikroplazman tuyl artahaytvac.. Mek amis es u amusins bujumenq stacel antibyotiknerov .srskumov... Hima piti verahandzenq analizner@ bayc chgitem inchi bjishk@ miyan ureplazmayi ev mikroplazmayi analuze pahanjum .. mnacac ereq@ mart amsin .. konkret vochinch chi asum .. karoxeq asel dranq vtangaviren piti dranc hamar noric arandzin bujvem te voch... ete puti bujvem inchi piti 6 amis heto stugem u bujem ...Naxapes shnorhakalutyun

ani

15.11.2015

Barev bjishk Jan kcankanayi imanal inches kamel e bujel dzvazatman xndirs amen inch Inc mot normal e bayc dzvazatum chi katarvum ete chem sxalvum anvanum @ polukistox unem and xndirs@ darel e xronikakan

Nina

15.11.2015

Hargeli bjishk hnaravor e dzernasharjutyunic hxianal? Xndrum em patasxaneq

NAIRA

14.11.2015

BAREV DZEZ BJISHK XNDRUM EM ASEQ HNARAVOR E ARGANDI QICH HET TEQVACUTYUN@ XNDIRNER ARACHACNI HXIANALU @NTACQUM

lilit

10.11.2015

Hargeli bjishk pori shrjanum unem avel mis , inchpes tnayn parmanerum kareli e azatvel dranc , ardyoq kareli e hetecel meceri xorhrdin ev telov amur kapel , vtangavor e arydoq da

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ